Լեյլա Աբդուլլաևան ցավակցություն է հայտնել Փարիզում Թուրքիայի դեսպանին
 Լեյլա Աբդուլլաևան ցավակցություն է հայտնել Փարիզում Թուրքիայի դեսպանին
11:51     08 02 2023    
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան հանդիպել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Ալի Օնաների հետ և իր ցավակցությունն է հայտնել եղբայրական երկրում ավերիչ երկրաշարժերի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ադրբեջանցի դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։

«Մենք Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մեր գործընկերների հետ այցելեցինք Փարիզում Թուրքիայի դեսպանատուն՝ մեր համերաշխությունը հայտնելու եղբայրական Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և Թուրքիայի ժողովրդին մեր ցավակցությունը հայտնելու, մտքերի փոխանակեցինք դեսպան Ալի Օնաների հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Լեյլա-Աբդուլլաևա   Ադրբեջան  


Լրահոս