Ադրբեջանի նախագահը վիետնամական ընկերություններին հրավիրել է մասնակցել ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին
 Ադրբեջանի նախագահը վիետնամական ընկերություններին հրավիրել է մասնակցել ազատագրված տարածքներում իրականացվող նախագծերին
19:45     07 02 2023    
Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ մեր երկրում Վիետնամի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Հոյի հավատարմագրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը գոհունակությամբ է հիշել Վիետնամ կատարած իր այցը և այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները՝ նշելով, որ այս այցը կարևոր ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Պետության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի և Վիետնամի միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի մակարդակով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Նախագահը բարձր է գնահատել՝ Վիետնամի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2020 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ, երբ փորձեր արվեցին տարբեր հայտարարություններ ընդունել Ադրբեջանի դեմ։

Պետության ղեկավարն անդրադարձել է Չմիավորման շարժման շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների հարցի քննարկման կարևորությանը և նշել, որ Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի ՉՇ-ի նախագահը լինի ՄԱԿ-ի մշտական անդամ՝ ռոտացիայի կարգով:. Իլհամ Ալիևն ընդգծել է այս հարցի շուրջ ՉՇ անդամ երկրների միջև խորհրդակցությունների կարևորությունը։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի ավարտվում է ՉՇ-ում Ադրբեջանի նախագահությունը և նշել, որ մեր երկիրը մտադիր է այդ հարցը ձևակերպել որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ ավելի արդարացի է այն մոտեցումը, որը նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՉՇ նախագահող երկրների մշտական անդամակցությունը։ Իլհամ Ալիևը հսայտնել է, որ հաջորդ ամիս Ադրբեջանում տեղի կունենա հերթական գագաթնաժողովը՝ ՉՇ կոնտակտային խմբի շրջանակներում։

Նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև՝ վիետնամական ընկերությունների մասնակցությանը Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցման և շինարարության ծրագրերին` վիետնամական ընկերություններին հրավիրելով մասնակցել այդ աշխատանքներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Վիետնամ  


Լրահոս