ՀՀ խորհրդարանը քննարկում է ռազմական հանցագործ Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
 ՀՀ խորհրդարանը քննարկում է ռազմական հանցագործ Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
12:45     07 02 2023    
ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստում քննարկվում է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, ռազմական հանցագործ Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին գրում են հայկական լրատվամիջոցները։

Ըստ օրենսդրության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը և խորհրդարանականը պետք է հանդես գան քսան րոպեանոց ելույթով, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել։ Այնուհետև տեղի կունենա մտքերի փոխանակություն։ Դրանից հետո պատգամավորը և գլխավոր դատախազը կարող են հանդես գալ եզրափակիչ խոսքով։

ԱԺ որոշումը խորհրդարանական խմբակցության ղեկավարի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնության մասին ընդունվելու է գաղտնի քվեարկությամբ»։

Նշվում է, որ Ազգային ժողովը ստացել է գլխավոր դատախազի երեք միջնորդություն Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Օհանյան  


Լրահոս