Ալիևը՝ Էրդողանին. Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միմյանց կողքին են
  Ալիևը՝ Էրդողանին.  Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միմյանց կողքին են
15:40     06 02 2023    
Փետրվարի 6-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների մասին լուրերը մեծապես ցնցել և վշտացրել են ողջ Ադրբեջանին։ Իլհամ Ալիևը իր անունից և ադրբեջանական ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիբ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին՝ մարդկանց զոհվելու կապակցությամբ, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին։ Նա ասել է, որ սա մեծ ողբերգություն է, և մեր երկիրը կիսում է Թուրքիայի ցավը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միմյանց կողքին են։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ նրա հանձնարարությամբ արդեն եղբայրական երկիր է մեկնել 420 փրկարար, և նրանք դեպքի վայր հասնելուն պես անմիջապես կսկսեն աշխատել թուրք գործընկերների հետ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ մոտ ժամանակում օգնություն կուղարկվի Թուրքիա՝ ներառելով բոլոր անհրաժեշտ պարագաներն ու նյութերը։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը խորին երախտագիտություն է հայտնել հեռախոսազանգի և ցավակցության համար։

Թուրքիայի նախագահը երախտագիտություն է հայտնել մեր պետության ղեկավարին և Ադրբեջանի ժողովրդին եղբայրական աջակցության համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան  


Լրահոս