Չավուշօղլու. Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության հնարավորություն է ի հայտ եկել
|
|
Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորություն է ի հայտ եկել։
|
Star-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արգենտինացի իր գործընկեր Սանտյագո Կաֆիերոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Չավուշօղլուն նշել է, որ Կաֆիերոյին տեղեկացրել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Անկարայի նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայուն ու զարգացող տարածաշրջանի։ Նա հավելել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը այս ուղղությամբ անկեղծ քայլեր են ձեռնարկում։
Հեշթեգներ.
Չավուշօղլու
Թուրքիա