Լաուրա Լոհման. ԱՄՆ-ը մտադիր է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ
|
|
Ըստ Zinvor.info-յի՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը Բաքվում ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդում։
|
Նա նշել է, որ նախագահ Ջոզեֆ Բայդենը աջակցում է Կասպից ծովից Եվրոպա գազի արտահանմանը։ ԱՄՆ-ն աջակցել և կշարունակի աջակցել «Հարավային գազային միջանցք» նախագծին` ապահովելու եվրոպացի գործընկերների էներգետիկ անվտանգությունը:
«Հարավային գազային միջանցքը շատ կարևոր նախագիծ է Եվրոպայի համար, և Ադրբեջանը առաջատար դեր ունի աշխարհամասի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Սակայն, Հարավային գազային միջանցքը կարևոր դեր է խաղում Եվրոպայի ոչ միայն էներգետիկ, այլև քաղաքական անվտանգության ամրապնդման գործում։
Այս նախագիծը համագործակցության հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ երկրների միջև, ինչն ապահովում է տնտեսական աճ։ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Կասպից ծովում արդյունահանվող բնական գազի Եվրոպա փոխադրմանը և օգնել Ադրբեջանին»,- ընդգծել է Լաուրա Լոհմանը։
Հեշթեգներ.
Լաուրա-Լոհման
Ադրբեջան
ԱՄՆ