Խալաֆ Խալաֆով. Իրանը պատասխանատու է ահաբեկչական ակտի և դրա ծանր հետևանքների համար
  Խալաֆ Խալաֆով.  Իրանը պատասխանատու է ահաբեկչական ակտի և դրա ծանր հետևանքների համար
11:17     30 01 2023    
«Հունվարի 27-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված ահաբեկչություն է իրագործվել»:

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Փոխնախարարի խոսքով՝ այս միջադեպն անսպասելի էր.

«Որովհետև նման միջադեպերը քիչ հավանական են, ընդհանուր առմամբ անընդունելի։ Վիեննայի կոնվենցիայի համապատասխան հոդվածների համաձայն՝ դեսպանատան ընդունող երկիրը պատասխանատվություն է կրում դրա անվտանգության համար։ Իրանը, որպես պետություն, պատասխանատու է ահաբեկչական ակտի և դրա ծանր հետևանքների համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Խալաֆ-Խալաֆով   Ադրբեջան  


Լրահոս