Այդ մասին
Zinvor.info-յին ասել է Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (ԹՈՒՐՔՍՈՅ) գլխավոր քարտուղար Սուլթան Ռաևը։
Նա Հայաստանի կողմից Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի բնությանը, աշխարհագրությանը, պատմամշակութային հուշարձաններին հասցված վնասը գնահատել է որպես օկուպանտ երկրի պարտություն։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է հայերի բարբարոս վերաբերմունքը այլ ժողովուրդների մշակութային ժառանգության նկատմամբ. «30 տարի նրանք Ղարաբաղը պահել են օկուպացիայի տակ, իսկ երբ հեռացան, ամեն ինչ ավերեցին ու վերածեցին ավերակների։ Սա սարսափելի արարք է ժամանակակից աշխարհում։ Նրանք ոչնչացրեցին ամեն ինչ օկուպացված տարածքներում, քանի որ գիտեին, որ այդ հողերն իրենց չեն պատկանում: Կարծում եմ՝ հայերը գիտեին, որ մի օր պետք է հողերը վերադարձնեն իսկական տերերին՝ ադրբեջանցիներին»: