Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (Air Center) տվյալներին, մասնավորապես.
- 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 31-ը (ներառյալ) Լաչինի ճանապարհով երթևեկել է 205 ավտոմեքենա։
Ընդ որում, ամենամեծ հոսքը դիտվել է դեկտեմբերի 28-ին (41 ավտոմեքենա), 29-ին (31 ավտոմեքենա), 27-ին (19 մեքենա) և դեկտեմբերի 30-ին (17 մեքենա): Ավելի քիչ ավտոմեքենա գրանցվել է դեկտեմբերի 31-ին՝ 2 մեքենա։
-Հունվարի սկզբից մինչև 17-ը (ներառյալ) Լաչինի ճանապարհով արդեն անցել է 386 մեքենա, այսինքն՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան դեկտեմբերի երկրորդ կեսին։
Ընդ որում՝ ամենաինտենսիվ երթևեկությունը դիտվել է հունվարի 11-ին (42 ավտոմեքենա), հունվարի 12-ին (37 ավտոմեքենա), հունվարի 14-15-ին (33 ավտոմեքենա), հունվարի 16-ին (32 ավտոմեքենա): Հունվարի 3-ին, 5-ին, 6-ին, 9-ին, 13-ին և 17-ին ամեն օր անցել է 20-ից ավելի ավտոմեքենա։ Ամենաքիչ ավտոմեքենա գրանցվել է հունվարի 1-ին՝ 2 մեքենա։