Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ. «Փարիզը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»
   Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ.  «Փարիզը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը»
17:01     13 01 2023    
«Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ չլինի»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ Երևանում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում։

Նա հիշեցրել է, որ խորհրդարանը դիմել է նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով ուժեղացնել օգնությունը Հայաստանին, աջակցել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը։

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է կողմերի միջև երկխոսության վերականգնման անհրաժեշտությունը՝ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ լուծման հասնելու համար։

Ֆրանսիան, ըստ պատգամավորի, միշտ աջակցում է Հայաստանին իր ինքնիշխանության և անկախության ամրապնդման գործում։

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգային իրավունքի համաձայն, որին մենք ենթարկվում ենք»,- հայտարարել է նաեւ Յաել Բրաուն-Պիվեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Փարիզ  


Լրահոս