Նախագահ. Այսօր Ադրբեջանն աշխարհում ճանաչված է որպես շատ վստահելի և լուրջ գործընկեր
  Նախագահ.  Այսօր Ադրբեջանն աշխարհում ճանաչված է որպես շատ վստահելի և լուրջ գործընկեր
18:16     10 01 2023    
Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն աշխարհում ճանաչված է որպես շատ վստահելի և լուրջ գործընկեր։ Ադրբեջանն այն երկրներից է, որոնք բացահայտորեն արտահայտում են իրենց դիրքորոշումն ու ինքնուրույն քաղաքականություն են վարում։ Իհարկե, դրա հիմքում ընկած է և՛ մեր ռազմական հզորությունը, և՛ փառահեղ Հաղթանակը։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Ես կենդանի վկան եմ նրա, որ պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ առանց այն էլ դրական վերաբերմունքն էլ ավելի է աճել, այսինքն՝ մեր հանդեպ համակրանքն ավելի է աճել։ Եվ դա այն պատճառով, որ աշխարհի քաղաքական վերնախավը քաջ գիտակցում է, թե ինչ գնով ենք մենք հասել այս Հաղթանակին, ինչ ռիսկերի ենք դիմել, ինչ ուժերի դեմ ենք պայքարել և այսօր պայքարում։ Այսինքն՝ չնայած պատերազմն ավարտված է, բայց պայքարը դեռ շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, քանի որ ճիշտ ուղու վրա ենք, և մեր ռազմական և քաղաքական ուժը, այդ թվում՝ տնտեսական անկախությունը, անկասկած. կրկնապատկում են մեր հզորությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս