Նախագահ. Մեր դաստիարակած երիտասարդ սերունդը մեր դրոշն է բարձրացնում թե՛ մարզադաշտերում, թե՛ մարտի դաշտում
  Նախագահ.  Մեր դաստիարակած երիտասարդ սերունդը մեր դրոշն է բարձրացնում թե՛ մարզադաշտերում, թե՛ մարտի դաշտում
11:04     10 01 2023    
Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես ուժեղ սպորտային պետություն, և ընդհանրապես մեր երկրի դիրքերը համաշխարհային ասպարեզում տարեցտարի ամրապնդվում են։

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի մարզական արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է Zinvor.info-ն։

«Մենք հետևողականորեն վարում ենք մեր քաղաքականությունը։ Ադրբեջանում տիրում է կայունություն, խաղաղություն, անվտանգություն, ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Մեր պատմական հաղթանակը հպարտության աղբյուր է յուրաքանչյուր ադրբեջանցու, յուրաքանչյուր քաղաքացու, աշխարհի բոլոր ադրբեջանցիների համար։ Ապագա սերնդին էլ մենք դաստիարակելու ենք հայրենասիրական ոգով, ինչպես դա արել ենք միշտ, դաստիարակել ենք այնպիսի հրաշալի երիտասարդ սերունդ, որը բարձրացնում է մեր երկրի դրոշը թե՛ մարզադաշտերում, թե՛ մարտի դաշտում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին` մեր քաղաքականության հիման վրա դաստիարակված երիտասարդներ, որոնք գերազանց դաստիարակություն են ստացել թե՛ հասարակությունում, թե՛ ընտանիքներում։ Այս գործոնն, իհարկե, դրսևորվում է բոլոր ոլորտներում»,- նշել է պետության ղեկավարը։

Նախագահն ընդգծել է, որ արդեն ավելի քան երկու տարի է ադրբեջանական ժողովուրդը ապրում է որպես հաղթանակած ժողովուրդ, և հպարտության զգացում առաջացնող այս գործոնն այսուհետ հավերժ կմնա մեզ հետ։ «Պարզապես յուրաքանչյուրս մեր ոլորտում, մեր գործունեությամբ պետք է արժանի լինենք այս սուրբ հաղթանակին։ Համոզված եմ, որ այժմ մեր մարզիկները, մասնակցելով միջազգային մրցումներին, հանդես են գալիս բոլորովին այլ ոգևորությամբ, և նույնիսկ այլ կերպ և ևս մեկ անգամ հաստատում են ճշմարտությունը, որ մենք հաղթանակած ժողովուրդ ենք»,- ասել է երկրի ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս