Ադրբեջանը մեկնաբանել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի կողմնակալ հայտարարությունները
 Ադրբեջանը մեկնաբանել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի կողմնակալ հայտարարությունները
10:47     30 12 2022    
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարը հրավիրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական կապերի բաժին, հայտնում են Zinvor.info-յի աղբյուրները։

Հանդիպմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին մտահոգություն է հայտնվել այդ կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավարի կողմից արված անընդունելի հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են այլ երկրի ինքնիշխան տարածքին։ Ընդգծվել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանցել է իր մանդատն ու լիազորությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բաքվի գրասենյակը և Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը ընդունել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի գործողությունների սխալ լինելը։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե «Լաչինի միջանցքի փակումը ազդում է երեխաների վրա՝ սահմանափակելով նրանց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար անհրաժեշտ հիմնական ծառայությունների հասանելիությունը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՅՈՒՆԻՍԵՖ  


Լրահոս