Ադրբեջանն այս տարի 150 փաստաթուղթ է ստորագրել 27 երկրների հետ
 Ադրբեջանն այս տարի 150 փաստաթուղթ է ստորագրել 27 երկրների հետ
10:10     30 12 2022    
Այս տարի աշխատանքներ են տարվել իրավական փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ բազմակողմ և երկկողմանի հիմունքներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՀ արտաքին գործերի նախարարության տարվա արդյունքների մասին տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ 2022 թվականի ընթացքում համապատասխան ընթացակարգերի համաձայն ստորագրվել է 1 փաստաթուղթ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև, 6 փաստաթուղթ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև, 1 փաստաթուղթ՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև։

Դրա հետ մեկտեղ, ընդհանուր առմամբ, աշխարհի 27 երկրների հետ ստորագրվել է 150 փաստաթուղթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս