Այս կապակցությամբ ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ Ժան-Նոել Բարոյի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների նկատմամբ Ֆրանսիայի անգործությունը քողարկելու փորձ։
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Հենց Ֆրանսիան, մշտապես միջամտելով տարածաշրջանային խնդիրներին, փորձում էր խոչընդոտել խաղաղության և կայունության հաստատման Ադրբեջանի ջանքերը։ Բաքվի նախաձեռնող խումբը, որպես ոչ կառավարական կազմակերպություն, ձգտում է հանրության ուշադրությանը ներկայացնել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և դրա հետ կապված խնդիրներն անդրծովյան տարածքներում։ Նման խմբերի աշխատանքը վարկաբեկելու փորձերը խարխլում են ապագաղութացման գործընթացը։
Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականությանը վերջ դնելու փոխարեն, որտեղ միայն անցյալ տարի բռնության հետևանքով զոհվեց առնվազն 14 մարդ, ևս շատերը վիրավորվեցին, Ֆրանսիան շանտաժի է ենթարկում Ադրբեջանին՝ այդպիսով ցույց տալով, թե որքան անպիտան է նրա արտաքին քաղաքականության ռազմավարությունը։
Բացի այդ, Ֆրանսիան անիմաստ կերպով չարաշահում է իր դերն ու ռեսուրսները տարբեր միջազգային կազմակերպություններում՝ միջազգային ՈԿԿ-ների վրա ճնշում գործադրելու համար, որոնք ձգտում են հանրությանը հասցնել նեոգաղութային քաղաքականության մասին ճշմարտությունը: Ֆրանսիայի այս փորձերը որևէ արդյունք չեն տա: Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հակաադրբեջանական պնդումները»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info