Արտաքին գործերի նախարարությունը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին: «Կոչ ենք անում Հայաստանին դադարեցնել սադրանքները Ադրբեջանի և նրա բնակչության դեմ»
  Արտաքին գործերի նախարարությունը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին:  «Կոչ ենք անում Հայաստանին դադարեցնել սադրանքները Ադրբեջանի և նրա բնակչության դեմ»
09:40     23 12 2022    
«Կոչ ենք անում Հայաստանին դադարեցնել սադրանքները Ադրբեջանի և նրա բնակչության դեմ»:

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ ժամանակավոր միջոցների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։

Դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (թիվ 4) գործով Լաչինի ճանապարհի հետ կապված ժամանակավոր միջոցների մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ՄԻԵԴ-ի որոշումը, եռակողմ հայտարարության համաձայն, հաստատում է Ադրբեջանի կողմից տրված երաշխիքները, մասնավորապես՝ կապված «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգության հետ»։

Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ ապացույցներ են ներկայացվել տարբեր միջազգային կառույցներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանին, Եվրոպայի խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

«Ադրբեջանը կշարունակի կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները»,- ընդգծվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս