Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը հանդիպել են Ուկրաինայից վերադարձած թուրք օդաչուների հետ
 Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը հանդիպել են Ուկրաինայից վերադարձած թուրք օդաչուների հետ
16:12     21 12 2022    
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 10 ամիս Ուկրաինայում գտնվող և երեկ Քայսերի վերադարձած ինքնաթիռների անձնակազմի անդամներին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Նշենք, որ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Քայսերի քաղաքում, որտեղ կմասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հերթական նիստին:

Հիշեցնենք, որ A400M տիպի 2 ինքնաթիռներ, որոնք Ուկրաինա էին թռել մարդասիրական օգնություն հասցնելու և Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար և օդային տարածքի փակման պատճառով մնացել էին Բորիսպոլի օդանավակայանում, երեկ վերադարձել են Քայսերի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հասանով   Աքար  


Լրահոս