ԱԳՆ-ից
Zinvor.info-յին հայտնել են, որ Ադրբեջանը մի շարք ապացույցներ է ներկայացրել՝ 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչին քաղաքից և հարակից երկու գյուղերից Հայաստանի դուրս գալու ժամանակ ունեցվածքի, այդ թվում հարյուրավոր քաղաքացիների տների և այլ բնակելի տարածքների դիտավորյալ և նպատակային ոչնչացման մասին։
Չնայած այդ տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելուն, Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել այս լայնածավալ ավերածությունները կանխելու համար։ Ադրբեջանի կառավարությունը նաև ապացույցներ ունի «այրված հողի» քաղաքականությանը հայ պաշտոնյաների ակտիվ մասնակցության մասին։
Հայաստանի կառավարությունը Լաչինի ճանապարհի երկայնքով մարդու իրավունքների համակարգված խախտումներ է թույլ տվել։ Նոր հայտնաբերված ապացույցները վկայում են այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ականներ տեղադրել այն տարածքներում, որոնք նրանք պետք է լքեին 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև պայթուցիկ թակարդներ քաղաքացիական անձանց տներում։ Այս փաստերը ներառում են՝ 2021 թվականին Հայաստանում արտադրված և Լաչինի ճանապարհով Ադրբեջան առաքված ականները։
Հայաստանի՝ «այրված հողի» քաղաքականության շրջանակներում տների ոչնչացումը, քաղաքացիական սեփականության օբյեկտների վրա միտումնավոր պայթուցիկ սարքերի տեղադրմամբ, խոչընդոտում է հարկադիր վերաբնակների ընտանիքներին վերադառնալ իրենց հողեր, հարազատ տներ, որոնք նրանք ստիպված են եղել լքել 30 տար՝ առաջ Հայաստանի ապօրինի օկուպացիայի արդյունքում։
Հայաստանի կառավարության գործողությունները հանդիսանում են՝ ադրբեջանցիների անձնական և ընտանեկան կյանքի, ազատ տեղաշարժի, սեփականության և ունեցվածքի խաղաղ օգտագործման իրավունքի խախտում։ Հայաստանի կառավարության անգործության և աջակցության քաղաքականությունը նշանակում է խտրականության արգելքի խախտում, ինչպես նաև 2020 թվականին ՄԻԵԴ-ի կողմից ընդունված ժամանակավոր միջոցների խախտում՝ կապված Ադրբեջանի բողոքի հետ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին թիրախավորել քաղաքացիական տարածքները։
Ադրբեջանը պահանջում է մարդու իրավունքների կոպիտ խախտման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, ռեպարացիայի, ռեստիտուցիայի վճարում։ Ադրբեջանը կշարունակի ջանքերը Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շարունակական և կանխամտածված խախտման համար։