Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ
|
|
2022 թվականին Լաչինի շրջանում ադրբեջանցիների ունեցվածքի ոչնչացման համար
|
Պաշտոնական Բաքուն նոր բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ 2022 թվականի գարնանը և ամռանը Արևելյան Զանգեզուրում Հայաստանի կողմից ադրբեջանցիներին պատկանող գույքի ոչնչացման ապացույցներով, հայտարարել է Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը, հայտնում է Ինտերֆաքսը։
«ՄԻԵԴ ուղարկված նոր միջպետական բողոքում մենք ներկայացրել ենք Հայաստանի պատասխանատվության մասին փաստերը՝ Լաչին քաղաքում, Լաչինի շրջանի Զաբուխ և Սուս գյուղերում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»,- նշել է Ասկերովը իր Twitter-ում։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան