Նյու Յորքի կենտրոնում ցուցադրվել է Խանքենդի-Լաչին ճանապարհի ակցիան
 Նյու Յորքի կենտրոնում ցուցադրվել է Խանքենդի-Լաչին ճանապարհի ակցիան
10:00     20 12 2022    
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խանքենդի-Լաչին ճանապարհին արդեն իներորդ օրն է, ինչ շարունակվում է Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ բողոքի ակցիան։ «Ադրբեջանը իր հարստության տերն է», «Կեցցե Ադրբեջանը», «Վերջ տալ էկոլոգիական տեռորին», «Վերջ տալ ականային տեռորին» կարգախոսներով անցկացվող ակցիային մասնակցում են՝ քաղաքացիական հասարակության կառույցների և երիտասարդության ներկայացուցիչները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ակցիան, որն անցկացվում է ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստների և երկրի երիտասարդության կողմից, արժանացել է միջազգային մակարդակի հետաքրքրության։ Ադրբեջանի միջազգային բիզնես գործընկերների ակումբը (BPC), մրգերի և բանջարեղենի ներմուծման-արտահանման «Ագրոմիքս» ընկերությունը և «Մեդիամարկ» գործակալությունը ԱՄՆ կենտրոնում քարոզչական արշավ են կազմակերպել՝ ի աջակցություն Խանքենդի-Լաչին ճանապարհին տեղի ունեցող ակցիայի։ Նյու Յորքի կենտրոնում գտնվող Թայմս հրապարակում քարոզչական պաստառներ են ցուցադրվել։ Միաժամանակ քարոզչական բրոշյուրներ են բաժանվել տարածքով անցնող օտարերկրացիներին։ Ակցիայի նպատակներն արտացոլված են պաստառների և բրոշյուրների վրա, ամերիկացիների ուշադրությանն են ներկայացվել Ադրբեջանի մասին իրողությունները։

Անդրադառնալով այս թեմային՝ Ադրբեջանի միջազգային բիզնես գործընկերների ակումբի (BPC) նախագահ և «Ագրոմիքս»--ի հիմնադիր Գյուլփերի Բայրամովան ասել է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է աջակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մեր երիտասարդության՝ Խանքենդի-Լաչին ճանապարհի բողոքի ակցիային. «Մենք որոշեցինք դա իրականացնել այլ ձևով։ ԱՄՆ-ում՝ Նյու Յորքի կենտրոնում, մենք կազմակերպել ենք աջակցության ակցիա՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» և «Պաշտպանենք բնությունը» կարգախոսներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Լաչին  


Լրահոս