Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Էստոնիային
 Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Էստոնիային
09:20     20 12 2022    
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Էստոնիայի ԱԳՆ-ին։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, Twitter-ում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք անընդունելի ենք համարում Էստոնիայի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը հնացած խորհրդային անվանումով անվանելը։ Թվում է, թե դա նոր միտում է՝ կոծկել անօրինական տնտեսական գործունեությունը մարդկային տառապանքների մասին պնդումներով և կանխել անօրինական արարքների դեմ գործողությունները: Եթե սա «շրջափակում» է, ապա ինչպե՞ս են անցնում մեքենաները»,- նշել են ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Էստոնիայի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի տարածքը Twitter-ում անվանել էր «Լեռնային Ղարաբաղ» և հայտարարել, որ իբր այնտեղ գտնվում է տեղի բնակչությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս