Հաջիևը՝ Շվեդիայի և Սլովակիայի դեսպանների հետ քննարկել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերությունը
  Հաջիևը՝ Շվեդիայի և Սլովակիայի դեսպանների հետ քննարկել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերությունը
18:14     15 09 2025    
Բաքվում Շվեդիայի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին՝ արդյունավետ քննարկման համար։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Facebook-ում դեսպանատան էջին։

«Մեծ շնորհակալություն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին՝ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի գործընկերության հետագա զարգացման և ավելի լայն տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ արդյունավետ քննարկման համար։

2025-2026 թվականներին Բաքվում Սլովակիայի և Շվեդիայի դեսպանատները կգործեն՝ որպես ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատներ Ադրբեջանում», - ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ Շվեդիայի և Սլովակիայի դեսպաններ Տոբիաս Լորենցսոնի և Էլչին Գասըմովի մասնակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շվեդիա  


Լրահոս