Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ՉԺՀ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությանը
  Սահիբա Գաֆարովա.  Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ՉԺՀ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությանը
10:49     16 09 2025    
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հատուկ նշանակություն է տալիս՝ Չինաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան՝ Բաքվում Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի հետ հանդիպմանը։

Գաֆարովան հիշեցրել է, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչին նպաստել են բարձր մակարդակի հանդիպումները և ստորագրված փաստաթղթերը։

Սահիբա Գաֆարովան նաև հատուկ նշել է նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Չինաստան կատարած այցը, որը, ըստ նրա, նշանավորել է երկկողմ հարաբերությունների խորացման պատմական փուլի սկիզբը։
Zinvor.info

Հեշթեգներ. ՍահիբառԳաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս