ԱԳՆ. Ղարաբաղի վերաբերյալ Լիտվայի հայտարարությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում
  ԱԳՆ.  Ղարաբաղի վերաբերյալ Լիտվայի հայտարարությունը զարմանք և ափսոսանք է առաջացնում
09:20     19 12 2022    
Զարմանալի և ցավալի է, որ Լիտվան՝ մերձբալթյան երկիր, որի հետ Ադրբեջանը երկար տարիներ պահպանում է լայն գործընկերային հարաբերություններ և որը միջպետական հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն է տալիս՝ միջազգային իրավունքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին և միշտ գործում է այդ սկզբունքներով, նման հայտարարություն է անում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Միևնույն ժամանակ, այս հայտարարությունը թյուրիմացություն է ստեղծում տարբեր քննարկումների համատեքստում, որոնք տեղի են ունեցել այս տարվա մայիսին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ադրբեջան կատարած այցի ժամանակ։

Լիտվական կողմին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր չկա։ Ինչպես Լիտվան այլևս չի նշվում որպես «բալթյան» երկիր, այնպես էլ անընդունելի է՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը կոչել Խորհրդային Միության տարիներին ձևավորված նախկին անվանումներով:

Մտահոգիչ է, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը ապօրինի տնտեսական գործունեության, բնական ռեսուրսների թալանի, Լաչինի ճանապարհը ինչպես ռազմական սադրանքների համար, այնպես էլ անօրինական տնտեսական գործունեության, Ադրբեջանի տարածք ականներ փոխանցելու համար օգտագործելու դեմ բողոքելու փոխարեն՝ կողմնակալ և միակողմանի է մոտենում խնդրին։

Պետք է հարգել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների խաղաղ և օրինական բողոքը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետ կապված պնդումներին, մենք կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է բավարարել մեր տարածքներում բնակվող հայերի հումանիտար կարիքները, և այս հարցում երրորդ կողմի միջամտության կարիք չկա»,- հայտարարել է Հաջիզադեն:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս