Ադրբեջանի բնակչության 81,8%-ը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին
 Ադրբեջանի բնակչության 81,8%-ը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին
18:41     16 12 2022    
Ադրբեջանական հասարակությունը բացասաբար է գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 11-ը՝ բնակչության շրջանում անցկացված հասարակական կարծիքի հարցման հիման վրա պարզվել է, որ հարցվածների 81,8%-ը բացասական վերաբերմունք ունի ռուս խաղաղապահների նկատմամբ։

Դրական վերաբերմունք հայտնած հարցվածները կազմել են 6,9%: Հարցվածների 11,3%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հարցման ընթացքում հարցվածները նաև հայտնել են իրենց դիրքորոշումը՝ պատասխանելով այն հարցին, թե «ի՞նչ եք մտածում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետների մասին»։ Դատելով արդյունքներից՝ այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Այսպես, հարցվածների 49,0%-ը համարում է, որ խաղաղապահները կլքեն Ղարաբաղը, երբ լրանա հնգամյա ժամկետը։ Միաժամանակ, հարցվածների 37,2%-ը Ղարաբաղում նրանց գտնվելու տևողության վերաբերյալ պատասխանել է՝ անորոշ ժամանակով։ Հարցվածների 13,8%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խաղաղապահներ  


Լրահոս