Քելբաջարում ականի վրա ութ մարդ է պայթել, կա մեկ զոհ
  Քելբաջարում ականի վրա ութ մարդ է պայթել, կա մեկ զոհ
07:40     15 12 2022    
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Քելբաջարի շրջանի զինվորական դատախազություն տեղեկություն է ստացվել, որ Քելբաջարի շրջանի Չիրագ գյուղի մոտակայքում ականի վրա ութ մարդ է պայթել։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Քալբաջարի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի վրա պայթել են շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության չորս աշխատակիցներ։

Տարհանման հետ կապված դեպքի վայր մեկնած չորս զինծառայողներ նույնպես պայթել են ականի վրա, նրանցից երեքը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, մեկը զոհվել է։

Ներկայումս Քելբաջարի զինվորական դատախազությունը հետաքննում է այս փաստը։
Zinvor.info

Հեշթեգներ. Քելբաջար   Ական  


Լրահոս