Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի նիստում ասել է՝ Մաքսային պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պաշտոնակատար Շահին Բագիրովը։
Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում Զանգիլանի շրջանում գտնվող «Աղբենդ» մաքսային անցակետում։ Ղարաբաղում արդեն գործում է երկու մաքսակետ՝ «Գազանչը» և «Էյվազլը»։
«Զգայուն պահերին այդ անցակետերը չէին աշխատում, սակայն ավելի ուշ Էյվազլիով անցավ երեք մեքենա: Բացի այդ, ավելի վաղ վարորդները հրաժարվեցին մաքսատուրքերի վճարումից»,- ասել է Բագիրովը։
Նրա խոսքով՝ ճանապարհային հարկից հիմնականում փորձել են խուսափել իրանցի վարորդները. «Նրանք ցանկացել են քվոտա տրամադրել, մենք էլ առաջարկեցինք մաքսատուրք վճարել»։
Շ.Բագիրովն ընդգծել է, որ մաքսային կոմիտեն իր գործունեությունն իրականացնելու է օկուպացիայից ազատագրված տարածքներում։