Անջատողականներին պաշտպանող ռուս խաղաղապահները ավտոմատներով հարձակվում են ադրբեջանցի լրագրողների վրա
 Անջատողականներին պաշտպանող ռուս խաղաղապահները ավտոմատներով հարձակվում են ադրբեջանցի լրագրողների վրա
13:28     13 12 2022    
Ղարաբաղյան տնտեսական շրջանի որոշ հատվածներում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների վերաբերմունքն Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, վրդովմունք է առաջացնում։

Սոցցանցերի օգտատերերի տարածած տեսանյութում երևում է, որ խաղաղապահը ավտոմատի կոթով վնասել է Report լրատվականի մեքենան ու կոպիտ վարվել աշխատակցի հետ։ Զինված խաղաղապահները շրջապատել են լրագրողների մեքենան և մամուլի աշխատակիցներին վերաբերվում են ինչպես հանցագործների։

Իհարկե, Report-ի մեքենան քաղաքացիական է, զրահապատ չէ, իսկ լրագրողները քաղաքացիական անձինք են, զենք չեն կրում։ Խաղաղապահներն իրենց հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների պես են պահում (համենայնդեպս, իրենք իրենց պաշտոնապես այդպես են ներկայացնում) հայ անջատողականների նկատմամբ, սակայն խախտում են ադրբեջանական և միջազգային օրենքները ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների դեպքում։ Դրանով նրանք ցուցադրում են իրենց իսկական դեմքը:

Անկախ ռուս խաղաղապահների առաքելությունից, նրանցից ադրբեջանցիների նկատմամբ նորմալ վերաբերմունք սպասել պետք չէ։

Գլխավորն այն է, որ Շուշայում՝ ռուս խաղաղապահների ժամանակավոր հսկողության տակ գտնվող մայրուղու մի հատվածում, շուրջ մեկ օր է, ինչ շարունակվում է ադրբեջանցի ակտիվիստների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) անդամների բողոքի ակցիան՝ ընդդեմ Ղարաբաղի տնտեսական շրջանում իրականացվող էկոլոգիական ահաբեկչությանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խաղաղապահներ  


Լրահոս