Ադրբեջանի ազատագրված տարածքներում մոդուլային տիպի 6 հիվանդանոց է կառուցվում
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ»-ին, այս մասին հայտնում է Պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությունը։ Նշվել է, որ Շուշայում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մեկ մոդուլային հիվանդանոց։
Աղդամի շրջանային կենտրոնական հիվանդանոցը, որի շինարարությունը մեկնարկել է այս տարվա փետրվարի 13-ին և նախատեսված է 210 մահճակալի համար, զբաղեցնում է ավելի քան 6 հեկտար տարածք։ Այս բուժհաստատությունը կունենա ընդունելություն, թերապևտիկ, սրտաբանական, վիրաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիկ, սրտանոթային վիրաբուժության, ակնաբուժական, մանկաբուժության, գինեկոլոգիայի, անեսթեզիոլոգիա-վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքներ: Հիվանդանոցի ամբուլատոր հատվածը բաղկացած կլինի մեծահասակների և մանկական պոլիկլինիկայից, ճառագայթային ախտորոշման, ֆունկցիոնալ ախտորոշման, ֆիզիոթերապիայի և վերականգնողական բաժանմունքներից, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայից և դեղատնից։