Լավրով. Ադրբեջանը պատրաստ է ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքները
  Լավրով.  Ադրբեջանը պատրաստ է ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքները
18:06     01 12 2022    
«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ է խոսում Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ադրբեջանը պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ադրբեջան  


Լրահոս