Երկու տարի է անցել Լաչինի ազատագրումից
 Երկու տարի է անցել Լաչինի ազատագրումից
09:35     01 12 2022    
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հայկական օկուպացիայից Լաչինի ազատագրումից անցել է ուղիղ երկու տարի։

Հիշեցնենք, որ Լաչինի շրջանը Հայաստանի կողմից օկուպացվել էր 1992 թվականի մայիսի 18-ին։ Հայկական օկուպացիայի հետևանքով զոհվել է ավելի քան 300 զինվորական և խաղաղ բնակիչ, 65-ը պատանդ է վերցվել, 103 Լաչինի բնակիչ դարձել է հաշմանդամ, շրջանում բնակվող 24 374 երեխաներից մահացել է 18-ը, 225-ը դարձել է հաշմանդամ, 31-ը կորցրել է երկու ծնողներին: Օկուպացիայի արդյունքում շրջանի 63 340 բնակիչներ դարձել են հարկադիր վերաբնակներ։ Օկուպացված տարածքում մնացել է 133 խոշոր և միջին ձեռնարկություն, 217 մշակութային օջախ, շուրջ 40 մշակութային և պատմական հուշարձան, տասնյակ դպրոցներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանի ազատագրման կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է. «Մեծ ուրախությամբ հայտարարում եմ, որ Լաչինի շրջանն ազատագրվել է օկուպացիայից։ Այս կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ադրբեջանի ողջ ժողովրդին։ Լաչինի շրջանի ազատագրումը պատմական իրադարձություն է: Ընդ որում՝ մենք Լաչինի շրջանը վերադարձրել ենք առանց մեկ կրակոցի։ Մենք թշնամուն ստիպեցինք դա անել: Ռազմի դաշտում տարած փայլուն հաղթանակը բերեց այս հիանալի արդյունքի, մեր երեք շրջանները՝ Աղդամը, Քելբաջարը և Լաչինը, վերադարձվեցին մեզ»։

44-օրյա պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայից և նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմը պարտավորվեց Ադրբեջանին վերադարձնել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս