Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
 Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Հուլուսի Աքարին
12:50     26 11 2022    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և բանակի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, ցավակցական ուղերձում ասվում է.

«Խորապես վշտացած եմ թուրքական փառապանծ բանակի զինվորների զոհվելու և վիրավորվելու լուրով այն տարածաշրջանում, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում Թուրքիայի Զինված ուժերի կողմից՝ ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու և խաղաղ բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով։

Ձեր ցավը նաև մեր ցավն է։

Մենք միշտ եղբայրական Թուրքիայի Զինված ուժերի կողքին ենք ահաբեկչության դեմ կատաղի պայքարում և լիովին աջակցում ենք ձեզ:

Կիսում եմ նահատակների մերձավորների վիշտը և իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Հուլուսի-Աքար  


Լրահոս