Իլհամ Ալիև. Աղալը գյուղը օրինակելի մոդել է դառնալու Ղարաբաղի վերականգնման համար
  Իլհամ Ալիև.  Աղալը գյուղը օրինակելի մոդել է դառնալու Ղարաբաղի վերականգնման համար
14:07     25 11 2022    
Աղալը գյուղը օրինակելի մոդել է դառնալու Ղարաբաղի վերականգնման համար:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

«Աղալը գյուղն արդեն բնակեցված է բնակիչներով։ Դա օրինակելի մոդել կդառնա Ղարաբաղի վերականգնման համար։ Սա կլինի ոչ միայն մեր բարոյական պարտքի արտացոլումը նախկին փախստականների հանդեպ, ովքեր տուժել են Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ։ Զանգեզուրի և Ղարաբաղի վերականգնումը մենք դիտարկում ենք որպես ողջ երկրի վերականգնման մոդել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս