Իլհամ Ալիև. Ածխաջրածնային փոխադրման ուղիները կհանգեցնեն մերձկասպյան տարածաշրջանի բոլոր երկրների ավելի մեծ ինտեգրմանը
  Իլհամ Ալիև.  Ածխաջրածնային փոխադրման ուղիները կհանգեցնեն մերձկասպյան տարածաշրջանի բոլոր երկրների ավելի մեծ ինտեգրմանը
11:04     25 11 2022    
Ածխաջրածինների արդեն գործող փոխադրման ուղիները հնարավորություն կտան մերձկասպյան տարածաշրջանի բոլոր երկրներին ավելի ինտեգրվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է ADA համալսարանում։

«Կարծում եմ, որ ածխաջրածինների փոխադրման ուղիները, որոնք արդեն գործում են, հնարավորություն կտան մերձկասպյան տարածաշրջանի բոլոր երկրներին ավելի ինտեգրվել։ Թուրքմենստանի հետ մեր համագործակցությունը երկար պատմություն ունի։ Այսօր Ադրբեջանը զգալի հնարավորություններ է ընձեռում Թուրքմենստանից ապրանքների տարանցման համար, իսկ Ալյաթի ծովային նավահանգստում մենք առանձին հատված ենք հատկացրել Թուրքմենստանից ապրանքների համար»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս