Ալիև. Ինքնապաշտպանության իրավունքը պետք է վերաբերի բոլոր պետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին
  Ալիև.  Ինքնապաշտպանության իրավունքը պետք է վերաբերի բոլոր պետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին
17:02     23 11 2022    
Երբ տեսանք, որ հակամարտությունը լուծելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ բանակցությունները, արդյունք չեն տալիս, օգտագործեցինք ուժի գործոնը։ Միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը մեզ նման հնարավորություն տալիս էին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «Ազերթաջ»-ը։

Ադրբեջանի առաջնորդն ասել է, որ ինքնապաշտպանության իրավունքը պետք է տարածվի բոլոր պետությունների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի. «Մենք ուժային ճանապարհով վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, վերականգնեցինք արդարությունը և արդեն երկու տարի է ադրբեջանական ժողովուրդը կառուցում և ստեղծագործում է ազատագրված հողերում, վերականգնում է շենքերը, վերականգնում է այս ամբողջ հսկայական տարածքը՝ ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս