Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ASEAN-ի միջխորհրդարանական վեհաժողովի կին պատգամավորների հանդիպմանը հայտարարել է՝ պաշտոնական այցով Կամբոջայի Թագավորությունում գտնվող Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Ս.Գաֆարովան կին պատգամավորներին տեղեկացրել է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնման աշխատանքների մասին։ Նա ասել է, որ նախկին հարկադիր վերաբնակների ընտանիքներն արդեն սկսել են վերադառնալ իրենց տներ։ Այդուհանդերձ, Հայաստանի կողմից այդ տարածքներում տեղադրված ականների մեծ քանակությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում այս գործընթացին։
Միլլի Մեջլիսի նախագահն ասել է, որ այս հարցը պետք է մնա համաշխարհային օրակարգի ուշադրության կենտրոնում։