Իլհամ Ալիևը շնորհավորել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Կասըմ-Ժոմարտ Տոկաևին
14:35     21 11 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն պետության ղեկավարի կայքին հղումով։

«Քվեարկության արդյունքները դարձել են՝ Ձեր հանդեպ ժողովրդի մեծ վստահության և եղբայրական Ղազախստանի համակողմանի զարգացման ճանապարհին Ձեր գործունեության բարձր գնահատականի ցուցիչ։

Ընդհանուր հոգևոր արժեքները, կրոնական և մշակութային արմատները և ամուր բարեկամությունը, որոնք միավորում են մեր եղբայրական ժողովուրդներին, ադրբեջանա-ղազախական միջպետական կապերը պայմանավորող հիմնական գործոններն են։ Հաճելի է, որ մեր բազմաբնույթ հարաբերություններն ու համագործակցությունը զարգանում են փոխադարձ հարգանքի ու վստահության ոգով և հարստանում նոր բովանդակությամբ։

Վստահ եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ շարունակել ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի և Ղազախստանի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ընդլայնմանը, մեր փոխշահավետ համագործակցության և ռազմավարական գործընկերության խորացմանը»,- ասված է շնորհավորանքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս