Այս մասին «Ականների վտանգի դեմ պայքար. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային միջոցառման ժամանակ ասել է Ադրբեջանի Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը, հայտնում է
Zinvor.info-ն։
Նա հայտնել է, որ բացի ANAMA-ից, մարդասիրական ականազերծման գործողություններ իրականացնելու համար իրենց ռեսուրսները մոբիլիզացրել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը, պաշտպանության նախարարությունը և պետական սահմանապահ ծառայությունը:
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հմտություններն ու կարողությունները ականազերծման ոլորտում: Այս բոլոր աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ցավոք, միջազգային կազմակերպությունները չեն մասնակցում Ադրբեջանի ֆինանսավորմանը։ Այսօր Ադրբեջանն աշխարհի ականներով ամենաշատ աղտոտված երկրներից մեկն է»։