Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Թուրալ Գանջալիևը։
Նա նշել է, որ Ֆրանսիան խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները. «Ընդհանուր առմամբ, մենք զարմացած ենք, թե այսքանից հետո ինչ խաղաղության մասին է խոսելու Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ։ Ֆրանսիայի այս քայլը լուրջ հարված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Նման փաստաթուղթը հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ռևանշիստական ուժերի համար։ Ֆրանսիայի Սենատում նստած նոր Նապոլեոնները չպետք է մոռանան, որ Ադրբեջանի հետ չի կարելի նման լեզվով խոսել։ Ֆրանսիայի Սենատի բանաձևի լեզուն չափազանց անհեթեթ է: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը դուրս բերել իր զորքերը սեփական տարածքից։ Ավելի լավ կլինի, որ նրանք նման փաստաթղթեր ընդունելուց առաջ խորհրդակցեն Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողի հետ»։