Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Սամարղանդի հռչակագրում, որը ստորագրվել է Ուզբեկստանում Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովի արդյունքներով։
Կողմերը պայմանավորվել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում անդամ պետությունների կառավարությունների և պետական հաստատությունների միջև շարունակել անվտանգության հարցերի շուրջ կանոնավոր խորհրդակցությունները ՝ ապահովելու սերտ համակարգումն ու համագործակցությունը, և կոչ են արել ավելի սերտորեն համագործակցել պաշտպանական արդյունաբերության և ռազմական ոլորտներում:
Պետությունների և կառավարությունների ղեկավարները նաև իրենց հետաքրքրությունն են հայտնել Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի թողունակության մեծացման, Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապերի ընդլայնման, ինչպես նաև Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան և Թերմեզ-Մազարի Շարիֆ-Քաբուլ-Փեշավար երկաթուղային գծերի կառուցման վերաբերյալ, որոնք կնպաստեն տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացմանը: