Իլհամ Ալիև. Տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն Զանգեզուրի միջանցքի բացումից
  Իլհամ Ալիև.  Տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն Զանգեզուրի միջանցքի բացումից
14:10     11 11 2022    
Զանգեզուրի միջանցքի բացումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Սամարղանդում՝ Թուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։ Ադրբեջանը ակտիվորեն նպաստում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը և իր տարածքում լայնածավալ գործունեություն է ծավալում միջանցքի հետ կապված։ Զանգեզուրի միջանցքի բացումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,- նշել է պետության ղեկավարը։

Ադրբեջանը գտնվում է իր հայրենի հողի վրա՝ ադրբեջանա-հայկական սահմանին, այս մասին նույնպես գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ այս շաբաթ ադրբեջանական ժողովուրդը մեծ հպարտությամբ նշեց՝ հայկական օկուպացիայից Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրման երկրորդ տարեդարձը։

«Երկու տարի առաջ մենք վերջ դրեցինք ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային, վերականգնեցինք պատմական արդարությունը և միջազգային իրավունքը։ Դրանով Ադրբեջանը կատարեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը»,- հայտարարել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս