Ալիևը նախազգուշացրել է Իրանին. մեզ ոչ ոք չի կարող վախեցնել
 Ալիևը նախազգուշացրել է Իրանին.  մեզ ոչ ոք չի կարող վախեցնել
17:50     08 11 2022    
«Պատերազմից հետո երկու տարի շարունակ մենք շարունակել ենք մեր քաղաքականությունը։ Երկու տարում մենք մեծ աշխատանք ենք կատարել, փաստացի վերականգնում և վերականգնելու ենք Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 8-ին Շուշայում զինվորականների առջև ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը։

Երկրի ղեկավարը նշել է, որ մենք հզորացնում և հզորացնելու ենք մեր բանակը. «Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկայիս շրջանակներում, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում։ Եթե որևէ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը: Մեզանից յուրաքանչյուրը գնաց մահվան՝ առաջնորդվելով «կամ ազատություն, կամ մահ» կարգախոսով։ Հիմա էլ պատրաստ ենք մահվան գնալ՝ պահանջելով մեր իրավունքների պահպանումը։ Որովհետև, չնայած այն հանգամանքին, որ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, կան մտահոգիչ պահեր, և ես ուզում եմ դիմել հայ ժողովրդին և ասել իմ խոսքը։ Երեսուն տարվա օկուպացիայի դառնությունը հիմա նրանք տեսնում են՝ ինչ է օկուպացիան, ինչ է կորուստները։ Մենք նրանց ուղղակի պատասխանել ենք՝ կռվել ենք մեր հողի վրա, օկուպանտին քշել մեր հողերից։ Սա պետք է հասկանան, որպեսզի չդառնան այն շրջանակների զոհը, որոնք դրսում նստած՝ երկրորդ անգամ ուզում են այս տարածաշրջանին նայել որպես խաղադաշտ։

Հիմնական ազդեցությունը, հիմնական խոսքն այստեղ մեզ է պատկանում։ Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և անձնվիրություն: Եթե պետք լինի, սա ևս մեկ անգամ կցուցադրենք ու կհասնենք մեր ուզածին, սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաև նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս