Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանն իր ուժով փոխել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական համայնապատկերը
  Սահիբա Գաֆարովա.  Ադրբեջանն իր ուժով փոխել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական համայնապատկերը
11:39     05 11 2022    
«Նոյեմբերի 8-ի հաղթանակը դարձել է՝ մեր ազգային միասնության երկաթե բռունցք լինելու արդյունքը».

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նրա խոսքով, Ադրբեջանն իր ուժով փոխել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական համայնապատկերը։

«Այսօր Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը կյանքի նոր շրջան են ապրում։ Վանդալների կողմից ավերված տարածքները վերականգնվում են: Հարկադիր վերաբնակները վերադառում են իրենց նախնիների հայրենիք: Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պարբերաբար այցելում են տարածաշրջան և ուշադրություն են դարձնում կատարված աշխատանքներին։ Մենք կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ խաղաղ գործընթացին խաթարող գործողություններից: Մենք վստահ ենք, որ եթե Հայաստանը դադարեցնի այս քայլերը, ապա կարող է խաղաղության պայմանագիր կնքվել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս