Այս մասին ուրբաթ օրը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված գիտագործնական համաժողովի ժամանակ ասել է՝ Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի փոխնախագահ Իլգար Իսբատովը, հայտնում է
Zinvor.info-ն։
Նրա խոսքով, օկուպացիայի ժամանակ հայ վանդալները վնաս են հասցրել 13197 հա անտառային զանգվածներին, 7000 հասարակական նշանակության օբյեկտներին, 693 դպրոցներին, 927 գրադարաններին և հարյուրավոր այլ օբյեկտներին։
«Պետկոմիտեն շարունակում է տեղեկություններ հավաքել օկուպացիայի ժամանակաշրջանում Հայաստանի հասցրած ավերածությունների մասին»,- ասել է նա։
Նշենք, որ Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանում կայացած գիտագործնական համաժողովին մասնակցել են՝ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական կազմակերպությունների և մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ։