Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է` Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի փոխնախագահ Իլգար Իսբատովը։
Նրա խոսքով, քաղաքի կենտրոնական հատվածում նախատեսվում է «կապույտ գոտու» որոշումների կիրառում. «Սա քաղաքաշինության պլանավորման համեմատաբար նոր ուղղություն է։ Մասնագետներն ուսումնասիրում են քաղաքների երկարակեցության ցուցանիշները, որոշում դրա չափանիշները և դրանց հիման վրա պլանավորում իրականացնում։ Այս մոտեցումը մենք կարող ենք կիրառել Ֆիզուլի քաղաքի կենտրոնական հատվածում»։
Փոխնախագահի խոսքով՝ Ֆիզուլիի գլխավոր հատակագիծը ներառում է նաև երկաթուղային կայարանի և ավտոկայանի տարածքները. «Բացի Հաղթանակի ճանապարհից, Ֆիզուլիով կանցնի Ֆիզուլի-Շուշա երկաթուղային գիծը»։