Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ մտնող ազատագրված տարածքներում (բացառությամբ Շուշայի շրջանի) Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը «Հետկոնֆլիկտային շինարարության մոդել՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ», խորագրով խորհրդաժողովում՝ նվիրված հաղթանակի երկրորդ տարեդարձին՝ Հաղթանակի օրվան։
Նրա խոսքով, մինչ այժմ ականների պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 260 մարդ. «Ազատագրված տարածքների 13%-ն ականներից մաքրվել է։ Գործընթացը շարունակվում է»։