Ավարտվել են ռազմական տեխնիկայի և սպառազինության շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ավարտվել են ռազմական տեխնիկայի և սպառազինության շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:38     29 10 2022    
Ադրբեջանական բանակում ավարտվել են սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի սպասարկման և շահագործման աշնանային-ձմեռային ռեժիմի փոխադրման համալիր աշխատանքները:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, աշուն-ձմեռ ժամանակահատվածում սպառազինության և տեխնիկայի, այդ թվում՝ ավիացիոն միջոցների անխափան և կայուն շահագործումն ապահովելու նպատակով բոլոր զորամասերը կենտրոնացված կարգով ապահովված են վառելիքաքսայուղային նյութերով, ինչպես նաև անհրաժեշտ պահեստամասերով և սարքավորումներով։

Կլիմայական ծանր պայմաններ ունեցող բարձր լեռնային շրջաններում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումներին հատկացվել են նորմայից ավել մատակարարման միջոցներով։ Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված սննդամթերքը, տաք հագուստը և վառելիքի պաշարները, զենք-զինամթերքը հասցվել են ստորաբաժանումներ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս