Ինչպես տեղեկացնում է
Zinvor.info-ն, այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել են Գրիգորյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Հանդիպումը կկայանա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Նշենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 30-ին Մոսկվայում։ Մինչ հանդիպման մեկնարկը Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հետ հանդիպել է նրանց ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկը: Փոխվարչապետները քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, ինչպես նաև հետագա աշխատանքների կանոնակարգը։