Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
 Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
11:52     24 10 2022    
Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, պետության ղեկավարի կայքին հղումով, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են Ադրբեջանի և Վրաստանի պետական դրոշները, ի պատիվ նախագահ Իլհամ Ալիևի շարվել է պատվո պահակախումբ։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, պաշտոնատար այլ անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Վրաստան  


Լրահոս