Հուլուսի Աքար. Ադրբեջանը միայնակ չէ, մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն
  Հուլուսի Աքար.  Ադրբեջանը միայնակ չէ, մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն
10:10     21 10 2022    
«Ադրբեջանն ավարտել է իր հողերի ազատագրման պայքարը, որոնք 30 տարի գտնվել են օկուպացման տակ»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Ջաբրայիլում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նախարարը նշել է, որ հողերի վերականգնումը, ադրբեջանցիների վերադարձն իրենց տներ ուրախության զգացում են առաջացնում. «Պատերազմի ավարտից, անվտանգության լիարժեք ապահովումից հետո, սկսվում է տնտեսության վերականգնումը։ Մենք տեսնում ենք անասնաբուծության, բուսաբուծության զարգացումը, տեսնում ենք, թե ինչպես են արագացված տեմպերով ճանապարհներ ու կամուրջներ կառուցվում։ Ադրբեջանը միայնակ չէ: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ուս ուսի տված աշխատել: Այսուհետ ապագան շատ ավելի լավ է լինելու թե՛ անվտանգության, թե՛ բարեկեցության առումով։ Մեր նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Իլհամ Ալիևի առաջնորդությունը մեզ համար հիմքն է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար   Ադրբեջան  


Լրահոս